Էջ:Վերք Հայաստանի 26.jpg

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պար գալիս: Բայց էլի էնպես մարդի քեֆը գալիս էր տեսնելով, թե ի՛նչպես տանուտերն ու քեդխուդեքանց շատը գդակները կոտրել, աջու ականջի վրա թեքել, իրանց հինգ ոչխարանի քուրքը քեֆով մեկ էս ուսին էին քաշում, մեկ էն, ու բազի անգամ զլխըները էլ հետը տրմբացնում էին, որ գդակները գիժություն չանեն, իրանց չափը ճանաչեն ու դուզ կանգնին: Բազի անգամ էլ իրար բռնոթի թավազա անելով կամ մեկը ձեռը մյուսի գոտիկը կամ ճտքովը քցած՝ իրանց էրեխությունը միտքըներն էին բերելու շախա անում, իրար բոթբոթում, շվացնում, զռթկացնում, փռթկացնում, ճռթկացնում, մռթկացնում ու բազի վախտ էլ հրհռում, քրքռում, բրբռում, դրդռում. շատը հո, ծիծաղու, մեջքի իլիկը կոտրըվել էր, էնպես որ ժամիցը ընչանք տուն կգային, հենց բռնի՛ր, տարի քաշեց, էնքան էին էստեղ-էնտեղ կանգնել ու զրից արել:

Ղորդ ա, ասացի, որ շատի հաքին տրեխ էր, գյուլբա էլ չուներ, որ ոտը ծածկեր. շատի չուխի վրա հարիր կարկատան կար, շատի ձեռների, երեսի, միրքի վրա տասը տարվան աղբ, կեղտ, թոզ ու մազ կար, շատը բերնումը երկու հատիկ ատամ էլա չուներ. էնքան ծերացել էր, ամա ի՞նչ կանես, որ տունն ու շիրախանեն հազար բարությունով լիքը՝ տրաքում էին, ու աստուծո հոգի կար միջըներում, մեկ օձի ձուն էր պակաս նրանց տանիցը: Գինին՝ կարասներով շարած, ամբարը՝ հացով լիքը, կթի կովն ու գոմեշները՝ ֆորթ ու ձագը տակըներին, գոմումը կապած, քյահլան ձին՝ թավլումը, գութանը՝ դռանը լծած, մառանը՝ եմիշով, կախանով, տանձ ու խնձորով խլթխլթում, և մտնողին հոտը տեղն ու տեղը բռնում, շշմացնում էր: Նորահարսն ու փեսեն կամ մեկ ազիզ ղոնաղ որ գլուխը բարձին չէ՛ր դնում էս անմահական բարության մեջը, էնպես իմանում էր, թե դրախտումն ա աչքը խփում կամ բաց անում: Որը երկու, որը իրեք բաղ ուներ, նոքար, հոտաղ՝ դռանը հազիր, ու տան ներսն ու պուճախը դրմբում էր: Կարասներով կողակ, կճճներով պանիր ու ղավուրմա, աքաշներով զոխ, բոխ, ողորմակոթ, բղղներով եղ ու կարագ, մոթալներով պանիր,— ծո՜վ, ի՞նչ տուն: Տասը ղոնաղ որ էն սհաթը նրա դռանը վեր գային, սաղ ամիս ուտեին, խմեին, կոտրեին, ջարդեին, փչացնեին, նրա տան խերն ու բարաքյաթը հա՛ կար, հա՛ կար, ու յաբանի յադն էլ նրանց դռնովը անց կենար, իրանք թևիցը կքաշեին, տուն կկանչեին, որ նրանց սուփրի համն առնի ու էնպես ճամփա ընկնի: Շատ անգամ եկեղեցումը որ մեկ ղարիբ օքմին կտեսնեին, Սուրբ սուրբն ասածին պես շատը կերթար, եկեղեցու դուռը կկալներ, որ սֆթա ինքը նրան իր տունը տանի, ու շատ անգամ, երբ ուզողը շատ կըլեր, խոսքըմին կանեին, որ մեկ-երկու շաբաթ նրան իրանց միջումը պահեն, նրան քեֆ շհանց տան, ու բոլորն ի միասին, մեկ